Thursday, January 20, 2011

«Իրանի նավատորմը շարունակական ներկայություն ունի Հյուսիսային հնդկական օվկիանոսում»

Իրանական «Fars» գործակալության փոխանցմամբ, Իրանի բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանի ծովուժի նավատորմը շարունակական ներկայություն ունի Հյուսիսայի Հնդկական օվկիանոսում: «Fars» գործակալության մատուցմամբ, Սայարին հայտարարել է. «Իրանին սպառնացող գլխավոր կետերից, ծովային հարձակումն է, հետևաբար Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեին մեզ հանձնարարել է, որ հզոր ու գործունյա ծովուժ պիտի ունենանք, երկիրը պաշտպանելու համար: Իրանը, Եդեմի ծոցից բացի, լուրջ շահեր ունի Հյուսիսային հնդկական օվկիանոսում, հետևաբար պիտի շարունակական և ակտիվ ներկայություն ունենանք հիշյալ ծովի սահմաններում: Մենք Իրանի շահերն ու ապահովությունը միջազգային ազատ ծովերում պաշտպանելու և Այաթոլահ Խամենեիի հրամանը կատարելու ուղղությամբ, պիտի պատրաստենք ռազմավարական ու հզոր նավատորմ` հիշյալ ծովերում ներկա գտնվելու համար»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը