Tuesday, January 25, 2011

Մամեդյարով. Իրանի ու Իսրայելի վիճաբանության մեջ չենք միջամտում



Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը, Քուվեյթական Al Rai օրաթերթի հետ ունեցած հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերություններին, հայտարարել է. «Իսրայելի հետ հարաբերություն ունենալը պատճառ ունի, որովհետև Իսրայելը առաջինն էր, ինչ սկսեց զինել անկախ Ադրբեջանի բանակը: Նաև մենք հրեական մեծ համայնք ունեն մեր երկրում, ուստի անվտանգության և տնտեսական ոլորտներում լավ հարաբերություններ ունենք Իսրայելի հետ: Այդ հարաբերությունը չի խանգարում Ադրբեջանի ու Իրանի միջև գոյություն ունեցող հարաբերություններին: Մենք Իրանի հետ հարևան ենք, ու իրանում նաև բազմաթիվ ազերիներ են բնակվում, որոնք նույն լեզվով են խոսում ինչ մենք: Նրանք նաև պատմական ու մշակությաին ընդհանրություններ ունեն Ադրբեջանի հետ: Այդ իսկ պատճառով Իրանն ու Ադրբեջանը դրական ու լավ հարաբերություններ ունեն:» 

Մամեդյարովը իր խոսքերի շարունակության մեջ նշել է. «Ադրբեջանը դեռևս Թել Ավիվում դեսպանատուն չունի, բայց Թել Ավիվը արդեն Բաքվում աշխատող դեսպանատուն ունի: Բայց մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանը դարձնեն Իրանի ու Իսրայելի կռվադաշտ, մենք չենք միջամտում Իրանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վիճաբանություններին:» Ադրբեջանի ԱԳՆ անդրադառնալով Իսրայելի ու Ադրբեջանի միջև, անվտանգության ոլորտում առկա համագործակցություններին, ավելացրել է. «Այդ անվտանգության համագործակցություններն այն պատճառով են, որ մենք տառապում են օկուպացիայից, ու Ադրբեջանի բանակը լուրջ խնդիրներ ուներ զինամթերքի հետ կապված: Մենք բազմաթիվ երկրների դիմեցինք, ռազմական նոր տեխնոլոգիաներ ստանալու ուղղությամբ, բայց այդ բոլորից միայն Իսրայելն էր, որ սկսեց զինել Ադրբեջանի բանակը՝ նորօրյա ռազմական տեխնոլոգիաներով:»

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը