Tuesday, January 25, 2011

Սարկոզին պահանջում է խստացնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հունվարի 24-ին նախագահական պալատում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է. «Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները դանդաղորեն արդյունքի են հասնում, բայց անհրաժեշտ է դրանք ավելի խստացնել»։
Սարկոզին, Իրանի դեմ ռազմական հարձակման մասին հնչեցված հարցերին պատասխանելով, ասել է. «Ֆրանսիան միշտ էլ ռազմական հարձակման խնդրին զգուշավորությամբ է մոտեցել. դա Ֆրանսիայի քաղաքականությունն է եղել ու կա»։
Ի դեպ, «վեցյակի» երկրները Իրանի միջուկային խնդրի շուրջ հունվարի 21-22-ը Ստամբուլում բանակցություններ վարեցին Իրանի հետ, որոնք անարդյունք ավարտվեցին:
Մի ֆրանսացի դիվանագետ, որը բացահայտվել չի ցանկացել, France Presse-ը փոխանցել է, որ իր երկիրը մտադիր է ՄԱԿ-ում մի աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման խնդրով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը