Tuesday, January 25, 2011

Իրանը շահագործման նպատակով մի քանի նավթահոր է հանձնում թուրքական ընկերություններին

Reuters գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրանական կողմը համաձայնել է 4-5 նավթահոր շահագործման հանձնել թուրքական ընկերություններին: Յըլդըզի հայտարարության համաձայն, յուրաքանչյուր նախագիծը 100-200 միլիոն դոլարի ներդրման կարիք ունի:
Ըստ գործակալության՝ Յըլդըզը, կարևորելով Իրանի ու Թուրքիայի դրական հարաբերությունները, հայտնել է. «Էներգետիկայի ոլորտում Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ մեր մասնագետների պատրաստած ուսումնասիրության արդյունքները շուտով կհրապարակվեն: Իրանը Թուրքիային գազ մատակարարող կարևոր երկրներից է, հետևաբար, Անկարան ձգտում է էներգետիկայի ոլորտում ավելի սերտացնել հարաբերությունները Իրանի հետ»։
Յըլդըզը վերջում ավելացրել է. «Արդեն Վենեսուելան էլ իր երկու նավթահորերը շահագործման նպատակով հանձնել է թուրքական ընկերություններին: Թուրքիան նաև Ճապոնիայից ու Ֆրանսիայից ատոմակայան կառուցելու պատվեր է ստացել, բայց Ֆրանսիայի պարագայում մենք չենք կարող աչքաթող անել Ֆրանսիայի բացասական դերը Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալու գործընթացում»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը