Tuesday, January 25, 2011

Գերմանիան Իրանին զգուշացրեց նոր պատժամիջոցների կիրառման մասին

Reuters գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իրանին զգուշացրել է նոր պատժամիջոցների կիրառման մասին:
Գործակալության հաղորդմամբ, Մերկելը գերմանացի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում, Ստամբուլի բանակցությունների արդյունքից դժգոհելով, հայտարարել է. «Իրանի միջուկային աշխատանքների թափանցիկությունը հենց Իրանի պարտականությունն է, և Թեհրանը պիտի այնպես վարվի, որ բանակցությունները դրական ուղղվածություն ունենան, հակառակ դեպքում շարունակվելու և խստացվելու են պատժամիջոցները»։
Թեև ՄԱԿ-ի ԱԽ-ն Իրանի դեմ արդեն չորս բանաձև է վավերացրել, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խիստ շրջափակման են ենթարկել Իրանի տնտեսությունը, բայց դրանք մինչ օրս չեն կարողացել ստիպել Իրանին զիջել իր կարծր դիրքերն ու բանակցության միջոցով ընդհանուր հայտարարի գալ «վեցյակի» երկրների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը