ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն ռուսական Эхо Москвы (Մոսկվայի Ձայն) ռադիոկայանի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Իրանը մտադիր է Թեհրանի համաձայնագրի հիման վրա ՌԴ-ի հետ նոր պայմանագիր ստորագրել՝ քիչ հարստացված ուրանը հանձնելու և Թեհրանի հետազոտական ռեակտորի համար հարստացված ուրանի վառելաձողեր ստանալու մասին: Սոլթանիեի հայտարարել է. «Եթե ՌԴ համաձայնվի, Իրանը 1200 կգ քիչ հարստացված ուրանը Թուրքիայի միջոցով կփոխադրի Ռուսաստան, իսկ ՌԴ-ից կստանա 120 կգ գերհարստացված ուրան իր հետազոտական ռեակտորի համար»։
Սոլաթանիեի հաղորդմամբ. «Ուրանի փոխանակման գործընթացում Իրանը միայն Մոսկվային է վստահում, իսկ եթե Մոսկվան հրաժարվի համագործակցել Իրանի հետ, դա կհամարվի ՌԴ թուլությունը»։
Թեև նախապես ՌԴ-ն հայտարարել էր, որ գերհարստացված ուրանի վառելաձողեր պատրաստելու գործում խիստ կարևոր է Ֆրանսիայի համագործակցությունը, սակայն Սոլթանիեն պնդել է. «Վառելաձողեր պատրաստելու գործում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համագործակցությունն անհրաժեշտ չէ, որովհետև մենք համոզված ենք, որ ՌԴ-ն իր ունեցած տեխնոլոգիայով վառելաձողեր պատրաստելու հնարավորություն ունի: Ուրեմն, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ներկայությունը այդ նախագծում էական չէ»։
Սոլթանիեն վերջում ավելացրել է, որ Իրանը պատրաստ է այդ ուղղությամբ բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ, և հույս է հայտնել, որ Ռուսաստանը դրական կարձագանքի Իրանի առաջարկին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment