Հանրահայտ Youtube սոցիալական ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ դասախոսում է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարներից Ռոսթամ Ղասեմին:
Նա իր դասախոսության ընթացքում քննադատում է այն պահպանողականներին ու պահակազորի անդամներին, ովքեր կարծում են, թե հեղափոխական ու իսլամական լինելու համար պետք է ընդդիմանալ երկրի նախագահ Ահմադինեժադին: Ահմադինեժադի քննադատներին կոչ ուղղելով՝ նա ասել է. «Սիրելիներ, նա (Ահմադինեժադը.- 1in.am), որ եկել ու նախագահ է դարձել, ո՛չ Առնոլդի պես մարզված մարմին ունի, ո՛չ էլ գեղեցկություն: Հակառակը, հենց իր դեմքի կնճռոտ լինելու և, առհասարակ, բանվորի կերպարանք ունենալու համար է, որ ժողովրդի քվեն ստացել է: Հենց իր դեմ ուղղված քարոզչություններն են օգնել նրա ընտրվելուն, երբ ասում էին՝ Ահմադինեժադին տարեք լողացրեք, կարծես մեկ տարի է՝ չի լվացվել: Գյուղացիները, նրան տեսնելով, ասում էին՝ ախ, Աստված, նա էլ մեզ նման մարմինը ոջլոտ է, ուրեմն մեզանից է, կեցցե, նրան ընտրենք»։
Հարկ է նշել, որ Իրանի նախագահի մասին նմանօրինակ խոսքերը նորություն չեն: Նախագահի կողմնակիցները փորձում են, հասարակ մարդու կերպար ստեղծելով, աղքատ դասակարգին գրավել ու ստանալ նրանց քվեները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment