Tuesday, January 25, 2011

Իրանի «Թարբիաթ Մոդարես» համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետը զրկվեց նոր ուսանողներից

Իրանական JARAS բարեկարգչական լրատու կայքի փոխանցմամբ, Իրանի «Թարբիաթ Մոդարես» համալսարանը վերջին կիսամյակի ընթացքում քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի մակարդակներում զրկվել է նոր ուսանողներ ընդունելու իրավունքից:
Կայքի մատուցմամբ, Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո, բարեկարգչականների թեկնածու Միր Հոսեյն Մուսավին ու նրա խորհրդականներից՝ Ալի Ռեզա Բեհեշթին, որոնք հանդիսանում էին հիշյալ համալսարանի գիտխորհրդի գլխավոր անդամները, հեռացվել են պաշտոնից, ու համալսարանի ներկա ղեկավարությունն էլ չի տիրապետում իր մասնագիտությանը:
JARAS-ը ավելացնում է նաև, որ Իրանի գիտությունների նախարարությունը «Թարբիաթ Մոդարես» համալսարանի գաղաքագիտության ֆակուլտետը համարում է բարեկարգչականների դավադրության հիմնական կետրոններից:
Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում հիշյալ համալսարանի դասախոսական կազմից հեռացվել են նաև Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամին ու բարեկարգչական ակնառու գործիչ Մուսավի Խոյինիհան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը