Հոլանդական «Radio Netherlands» ռադիոկայանի հաղորդմամբ, Հոլանդիայի քաղաքացի Զահրա (Սառա) Բահրամին, որը ձերբակալվեր էր Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո՝ Աշուրա օրվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ, իրանական դատարանի կողմից մահապատժի է դատապարտվել: Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Բահրամին մեղադրվում է 400 գրամ ափիոն և 400 գրամ հերոյին տեսակների թմրանյութեր պահելու համար, և որովհետև, համաձայն իրանական օրենքի, 30 գրամ հերոյին տեսակի թմրանյութ ունենցող անհատը մահապատժի է դատապարտվում, Իրանի դատարանն էլ նման վճիռ է կայացրել հոլանդացի Զահրա Բահրամիի համար:
Բահրամիի փաստաբանի փոխանցմամբ, նա հերքել է թմրանյութ պահելու և օգտագործելու մեղադրանքները:
Բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով Զահրա Բահրամիին առաջադրվել է նաև երկրի ազգային անվտանգությունը խափանելու մեղադրանք:
Այդ առնչությամբ Հոլանդիայի ԱԳ նախարար Օրի Ռոզնթհալը Հոլանդիայում Իրանի դեսպանատնից պահանջել է պարզաբանումներ ներկայացնել իր երկրի քաղաքացու ճակատագրի մասին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment