Friday, January 21, 2011

Միջուկայինից բացի` մտածե՛ք նաև մարդկային իրավունքի մասին

Ստամբուլում կայանալիք՝ Իրանի և «վեցյակի» երկրների բանակցությունների նախօրեին Արևմտյան մի շարք դիվանագետներ հայտարարել են, որ պահանջում են Իրանի հետ բանակցությունների ընթացքում ներառել նաև Իրանում մարդու իրավունքների հարցը:

Դիվանագետների հայտարարությունում, որը հրապարակվել է «Ամերիկայի իրանցիների ազգային խորհրդի» (NIAC) կայքում, գրված է. «Դիվանագիտությունը լավագույն միջոցն է Իրանի ատոմային ռումբ ստեղծելու ցանկությունը կասեցնելու համար, որովհետև ռազմական հարձակումը անդառնալի հետևանքներ կունենա Միջին Արևելքի տարածաշրջանում: Ռազմական հարձակումը Իրանում բարդացնելու է նաև մարդու իրավունքների հիմնախնդիրը»։

Վերոհիշյալ հայտարարության ներքևում՝ ստորագրությունների բաժնում աչքի են ընկնում մի շարք հանրահայտ մարդկանց ստորագրությունները, որոնցից կարելի է նշել. Իրանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան՝ Ռիչարդ Դալթոն, Իրանում, 1980-ին կալանավորված ամերիկացի դիվանագետ՝ Ջոն Լիմբերտ և ԱՄՆ անվտանգության խորհրդի նախկին անդամ, Կոլոմբիա համալսարանի դասախոս՝ Գարի Սիք:
Հարկ է նշել, որ Իրանի ու «վեցյակի» միջև բանակցությունները կայանալու են հունվարի 21-22-ին՝ Ստամբուլում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը