Friday, January 21, 2011

Իրանը Ստամբուլում չի նահանջելու իր միջուկային իրավունքներից

Բրիտանական The Guardian պարբերականը Ստամբուլում Իրանի ու «վեցյակի» միջև կայանալիք բանակցությունների նախօրեին գրում է. «Իրանը Ստամբուլում բանակցելու է «վեցյակի» երկրների ներկայացուցիչների հետ, բայց պարզ է, որ Իրանն այդ բանակցություններում չի նահանջելու իր միջուկային իրավունքներից, հետևաբար կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ բանակցություններից ոչ մի ակնառու ձեռքբերում չի կարելի ակնկալել: Ոմանք փորձում են ենթադրել՝ արդյոք այդ բանակցությունները կարո՞ղ են ինչ-որ փոփոխություն առաջացնել Իրանի միջուկային դիրքորոշումների մեջ: Պետք է ասենք, որ նման արդյունքի հասնելու հավանականությունը շատ նվազ է, և դա՝ մի պարզ պատճառով. կարճ ժամկետում Արևմուտքի ներկայացրած համագործակցության պայմանները շատ ավելի անարժեք են, քան բուն խնդիրը՝ միջուկային իրավունքը:
Երբ Իրանին միջուկային աշխատանքները դադարեցնելու համար լուրջ պայմաններ չեն ներկայացվում, հակառակը՝ Իրանը ստանում է Stuxnet համակարգչային վիրուսն ու իր միջուկային գիտնականների դիակները, ուրեմն էլ իրանական առաջնորդ Այաթոլահ Խամենեին ինչո՞ւ պետք է հրաժարվի այն կարևոր լծակից, որի միջոցով հարաբերվում է Արևմուտքի հետ:
Նաև ենթադրվում է, որ «վեցյակի» երկրները, ԱՄՆ գլխավորությամբ, Ստամբուլում նոր ձերքբերումների հասնելու մեծ ցանկություն չունեն, որովհետև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախորդից՝ Բուշից շատ ավելի լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ ու նաև կարգավորել է հարաբերությունները ՌԴ հետ: Ուստի «վեցյակի» երկրները Ստամբուլի բանակցություններում մնալու են իրենց նախկին դիրքերի վրա: Ուրեմն, քանի դեռ Արևմուտքի պահանջներն ու ներկայացրած պայմանները չեն համապատասխանի միմյանց, չենք կարող սպասել, որ Իրանը կնահանջի իր միջուկային դիրքորոշումներից»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը