Իրանական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, Իրանի ոստիկանության գլխավոր հրամանատար Էսմայիլ Ահմադիմողադամը հունվարի 23-ին Իրանի կիբեռոստիկանության բաժնի բացման արարողության ընթացքում հայտարարել է. «Կիբեռ ոլորտը այն ոլորտն է, որտեղ ներթափանցում են լրտեսները, խախտվում են անհատական ազատությունները, և բազմաթիվ տեղեկությունների արտահոսք է տեղի ունենում: Ուստի այսուհետ Իրանի կիբեռոստիկանությունն է հսկելու ինտերնետի ոլորտը»։
Անդրադառնալով սոցիալական կայքերի դերակատարություններին՝ Ահմադիմողադամը ավելացրել է. «Իրանի նախագահական վերջին ընտրությունների ընթացքում Facebook և Twitter սոցիալական կայքերը մեծ վնաս պատճառեցին մեր երկրին. կառավարության հակառակորդները, հիշյալ կայքերում համախմբվելով, փորձում էին, անհեթեթ շշուկներ ու կեղծ լուրեր տարածելով, վարկաբեկել պետությունը»։
Իրանի ոստիկանապետը նաև պահանջել է, որ Իրանում պատրաստվեն ազգային էլփոստի, ազգային որոնողական համակարգի ու նաև ազգային ներքին ինտերնետի համակարգեր, որով լիովին վերահսկելի կդառնա Իրանի կիբեռոլորտը:
َ
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment