Friday, January 21, 2011

Չինաստանը երկարաձգեց Իրանի հետ ունեցած նավթային պայմանագիրը

«Reuters» գործակալության հաղորդմամբ, Չինաստանի կառավարությունը 2011 թ. համար երկարաձգել է Իրանի հետ ունեցած իր նավթային պայմանագիրը: Պայմանագրի համաձայն, Չինաստանը անցյալ տարվա նման Իրանից օրական 460 հազար տակառ նավթ է գնելու:
Գործակալության հաղորդմամբ, Իրանից նավթ ներկրող չինական ամենամեծ ընկերությունը՝ «Zhuhai Zhenrong Corp»-ը, Իրանի պետական նավթային ընկերության հետ պայմանագիրը երկարաձգելով, 2011-ին օրական 240 հազար տակառ նավթ կգնի Իրանից: Իսկ Ասիայում ամենամեծ նավթազտարանը՝ չինական «Sinopec Corp» ընկերությունը, իր կնքած պայմանագրի համաձայն, Իրանից օրական 220 հազար տակառ նավթ է գնելու:
2010 թ. վերջին 11 ամիսների ընթացքում Չինաստանը Իրանից 19 միլիոն 590 հազար տակառ նավթ է ներկրել։ 
Նշենք, որ Իրանի դեմ Արևմուտքի սահմանած շրջափակումների հետևանքով Իրանի նավթաշուկայից հեռացան Արևմտյան խոշոր նավթային ընկերությունները, և նրանց բացը լրացրեց Չինաստանը: Իրանը, Սաուդյան Արաբիայից ու Անգոլայից հետո, երրորդ ամենամեծ նավթ արտահանողն է դեպի Չինաստան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը