Իրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատան պաշտոնյա ու հեղափոխականների կողմից ավելի քան մեկ տարի գերեվարված դիվանագետ Բրուս Լայնգենը, ամերիկյան The Baltimore Sun օրաթերթում հրատարակած իր հոդվածում անդրադառնալով Իրանի ու ԱՄՆ-ի միջև առկա հարաբերությունները, գրում է. «Ժամանակն է հասել, որ ավելի լուրջ մտածենք Իրանի հետ բանակցություններ վարելու խնդրի մասին: Ժամանակն է հասել, որ 30 տարուց հետո, երբ Իրանի հեղափոխականների կողմից ԱՄՆ դեսպանատունը գրավելուց հետո սառեցվեցին Իրան-ԱՄՆ հարաբերությունները, կրկին փորձենք, երկու կողմերի միջև վստահություն առաջացնելով, երկկողմ շահերը նկատի առնելով, բանակցությունների միջոցով կրկին վերականգնել հարաբերությունները: Փոխադարձ վստահության բացակայությունը դարձրել է Իրանի հետ կայուն բանակցություններ վարելու աշխատանքը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից:
Թեև Իրանն էլ իր հերթին իր միջուկային խնդիրների շուրջ պիտի թափանցիկ կերպով համագործակցի ՄԱԳԱՏԵ-ի հետ, ԱՄՆ-ն էլ պիտի իր պատրաստակամությունն հայտնի Իրանի հետ կայուն բանակցություններ սկսելու և Պարսից ծոցում բազմակողմանի անվտանգություն առաջացնելու մասին: Դրանով հանդերձ, որ այս բոլորը դժվար է թվում, բայց մենք գիտենք, որ Իրանի ու «վեցյակի» միջև բանակցություններ կայացնելով` հնարավոր է սկսել այդ գործընթացը, բանակցություններ, որը այս անգամ կայանալու են Ստամբուլում: Իրանը իր միջուկային աշխատանքները կատարել է ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության ներքո, և ՄԱԳԱՏԵ-ի զեկույցներում էլ բազմաթիվ անգամներ գրվել են, որ Իրանի միջուկային աշխատանքները շեղումներ չունեն: Նաև Իրանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Արևմուտքի հետ, բայց Արևմուտքում միշտ փորձել են այնպես ձևացնել, որ Իրանը բանակցություններին մասնակցելու ցանկություն չունի»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment