WikiLeaks-ի հերթական բացահայտումներում հրապարակվել է մի զեկույց, որի համաձայն, Իրանի նախագահ Ահմադինեժադի գրասենյակի պատասխանատու Էսֆանդյար Ռահիմ Մաշային Իրանում Ավստրիայի նախկին դեսպան Մայքլ Փոսթլի հետ ունեցած հանդիպման ընթացքում դեսպանի այն արտահայտությանը, թե Իրանը միջուկային խնդրով կայանալիք առաջիկա բանակցություններից առաջացած պահը պիտի դրական օգտագործի, պատասխանել է. «Իրանը այդ բանակցություններում մտադիր է փոխզիջումներով հանդես գալ, այնպես որ, դա դեսպանի համար անակնկալ կլինի»։
Զեկույցում նաև մեջբերվել է Փոսթելի անձնական տեսակետը Իրանի կառավարության մասին: Նա արտահայտվել է. «Բոլորը համոզված են, որ Մաշայիին նախագահի առաջին տեղակալ նշանակելու մերժումը ուղղակիորեն թելադրված է երկրի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի կողմից, բայց, փաստորեն, Մաշային է ղեկավարում կառավարության անձնակազմը»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment