Monday, December 20, 2010

Մոթաքին ո՞ւմից է իմացել իր պաշտոնանկության մասին


«Իրան Դիպլոմատիկ» լրատու կայքի փոխանցմամբ, մի իրազեկ աղբյուր կայքին հայտնել է, որ Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին իր պաշտոնանկության լուրը ստացել է հենց Սենեգալի նախագահ Աբդոլահ Վադից: Կայքի մատուցմամբ, երբ Մութաքին բանակցում էր Սենեգալի նախագահ Աբդոլահ Վադի հետ, նախագահի քարտուղարը ներկայանալով մի գրություն է փոխանցում Վադին, որից հետո Աբդոլահ Վադը Մոթաքիին ասել է. «Նախագահ Ահմադինեժադը Ձեզ ազատել է պաշտոնից, և ես հիմա Ձեզ հետ՝ որպես հյուրի հետ եմ խոսում»։
Այդ պատճառով Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ խորհրդարանի մշակութային հանձնաժողովի անդամ, պահպանողականների ազդեցիկ պատգամավոր Ալի Մոթահարին, նախագահից համոզիչ բացատրություն են պահանջել Մոթաքիին նման ձևով պաշտոնանկ անելու կապակցությամբ:


Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը