Իրանական «Առման» օրաթերթը իր դեկտեմբեր 21-ի համարի գլխավոր թեմայում անդրադարձել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իրանում տեղի ունեցած հրաժարականներին ու պաշտոնանկություններին:
Ըստ օրաթերթի` «Արդեն մեկ նախարար (ԱԳՆ) ու մեկ կազմակերպության նախագահ (Երիտասարդական ազգային կազմակերպության նախագահ Մեհրդադ Բազրփաշը) հեռացվել են պաշտոնից։ Այդ ցանկը համալրվեց ևս մեկով. այս անգամ պաշտոնանկ է արվել մշակույթի նախարարության մամուլի բաժնի պետ Մոհամադ Ալի Ռամինին: Այսպիսով, կառավարության համար գրանցվեց ևս մեկ ռեկորդ՝ մեկ շաբաթվա ընթացքում երեք պաշտոնանկություն»։
Օրաթերթի փոխանցմամբ. «Թե՛ Ռամինը և թե՛ Բազրփաշը համարվում էին նախագահ Ահմադինեժադի ամենահավատարիմ թիմակիցներից, սակայն ազատվեցին իրենց պաշտոնից: Մոթաքիի պաշտոնանկությունից հետո պահպանողական մի շարք փորձագետներ հայտարարել էին, որ այս փոփոխությունները շարունակվելու են, որովհետև Ահմադինեժադը փորձում է նմանօրինակ փոփոխությունների միջոցով թափ առաջացնել կառավարության քաղաքականություններում: Ուրեմն, ով չկարողանա համակերպվել նախագահի ցանկությունների հետ ու կատարել նրա հրամանները՝ կազատվի պաշտոնից»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment