Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականությունների հանձնաժողովի անդամ Մոհամադ Քարամի Ռադը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ հիշյալ հանձնաժողովը դեկտեմբերի 19-ին, վավերացրել է Մեծ Բրիտանիայի հետ Իրանի ունեցած բոլոր հարաբերությունները խզելու բանաձեւը: Քարամի Ռադի փոխանցմամբ, հիշյալ բանաձեւը շուտով կհանձնվի խորհրդարանի նախագահությանը՝ դա խորհրդարանի առաջիկա գումարվելիք նիստում պատգամավորների քվեարկությանը հանձնելու նպատակով: Ինչպես տեղեկացրել էի, դեկտեմբերի 9-ին, Իրանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սայմոն Գեսը, մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով հրապարակած իր հոդվածում, խիստ քննադատել էր Իրանի իշխանություններին, նրանց մարդու իրավունքներն ոտնահարելու մեղադրանքով: Դեսպանի հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, Իրանի պետական ու իշխանական բազմաթիվ այրեր, պահանջեցին, որ Իրանը նվազագույնի հասցնի Մեծ Բրիտանիայի հետ ունեցած բոլոր հարաբերությունները: Նույն ժամանակահատվածում, իրանցի մի շարք ուսանողներ բողոքի ցույց կազմակերպեցին՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի առջեւ՝ Մեծ Բրիտանիայի դեսպանին երկրից վտարելու պահանջով:
0 Պատգամ:
Post a Comment