Monday, December 20, 2010

Մոթաքին վիրավորված է արհամարհական պահվածքից

Իրանի Իսլամական Հանրապետության արդեն նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին, իրանական «Մեհր» գործակալության հետ զրույցի ընթացքում հերքելով շրջանառվող այն շշուկները, թե ինքը նախապես տեղեկացված է եղել իր պաշտոնանկության մասին, ասել է. «Ես նախապես տեղեկացված չեմ եղել պաշտոնից ազատվելու մասին: Անգամ նախքան Սենեգալ մեկնելս ես հանդիպել եմ Ահմադինեժադին ու որոշ հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել»։
Խնդիրն այն է, որ Մոթաքիի հրաժեշտի արարողությանը, որին Մոթաքին ներկա չի եղել, նախագահի առաջին տեղակալ Ռահիմին իր ելույթում հայտարարել էր, թե Մոթաքին նախապես տեղեկացված է եղել իր պաշտոնանկության մասին, և դա անակնկալ չի եղել նրա համար:
Մանուչեհր Մոթաքին «Մեհր» գործակալության հետ ունեցած զրույցի ավարտում, անդրադառնալով իր պաշտոնանկության ձևին, հայտնեց. «Նմանօրինակ պաշտոնանկությունը ո՛չ իսլամական է, ո՛չ էլ համապատասխանում է դիվանագիտական ու քաղաքական սովորություններին: Այդ վարվելակերպը արհամարական ու անհարգալից է»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը