Wednesday, December 22, 2010

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի, Ծովային բեռնափոխադրության հաստատության ու մի շարք բանկերի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց:
Նախարարի տեղակալ Սթյուարտ Լևին հայտարարեց, որ նոր պատժամիջոցները կիրառվելու են իրանական հետևյալ ընկերությունների ու անհատների դեմ. «Քիշ» ծովային բեռնափոխադրղ ընկերություն, որը անօրեն զինամթերք է փոխանցում Լիբանանի «Հիզբոլահին», Իրանական «Փարս» նավթագազային ընկերություն, «Անսար», «Մեհր» և «Բոնյակ Թաավոն Սեփահ» բանկեր, որոնք պահակազորի բանկերն են, և Իրանի էներգետիկայի նախկին նախարար Փարվիզ Ֆաթահի, որը նաև պահակազորի բարձաստիճան անդամ է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը