Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, անդրադառնալով Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի հայտարարությանը, թե Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի արձակած ցանկացած վճիռ անվավեր է, ասել է. «Անկասկած, բոլոր կողմերն էլ այս հարցում ունեն իրենց տեսակետները, բայց այս խնդրում խոսքը միջազգային բանաձևի ու վճռի մասին է: Դա Իրանի դիրքորոշումն է, մենք հարգում ենք Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեին ու նրա տեսակետները, և նա ազատ է իր տեսակետներն արտահայտելու խնդրում, բայց մենք՝ որպես Լիբանանի կառավարություն, ունենք մեր հստակ տեսակետը հիշյալ դատարանի մասին»։ Հարիրին վերջում նաև շեշտեց. «Միջազգային վճիռը, ի վերջո, միջազգային վճիռ է»։
Բայց Լիբանանի խորհրդարանի պատգամավորների հնչեցրած քննադատություններն ավելի խիստ էին, քան Հարիրիինը: Խորհրդարանի «Ապագայի շարժում» խմբակցության անդամ Ամար Հուրի հայտարարեց. «Պարզվում է՝ Այաթոլահ Խամենեիի հայտարարության նպատակը Լիբանանում և առհասարակ արաբական աշխարհում խաղաղությանն ու կայունությանը վերջ դնելն է»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment