Wednesday, December 22, 2010

Նոր բացահայտումներ Իրանում պաշտոնանկությունների մասին

Փարիզաբնակ իրանցի վերլուծաբան Մուհամադ Ալի Թոֆիղին, անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Իրանում տեղի ունեցած պաշտոնանկություններին, համոզված է, որ այդ բոլորը մի ընդհանուր պատճառ ունի, եւ դա նախագահ Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար՝ Էսֆանյար Ռահիմ Մաշային է: Ըստ Թոֆիղի` պաշտոնից ազատված բոլոր պաշտոնյաները ժամանակին կա՛մ դեմ են եղել նախագահի կողմից Մաշայիին` նախագահական գրասենյակի ղեկավար նշանակելուն, կա՛մ էլ դեմ են եղել Մաշայիի կողմից՝ իրենց ոլորտներում կատարված միջամտությունների հետ:
Թոֆիղի մեկնաբանությամբ, նմանօրինակ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը՝ այն էլ մի կառավարության մեջ, որ գրեթե միատարր է ու չունի հակամարտության լուրջ դրդապատճառներ, ապացուցում են, որ ներքին ինչ-որ մաքրագործում է տեղի ունենում, որոնց նպատակը միայն Մաշայիի գործողություններին ազատություն շնորհելն է:
Մուհամադ Ալի Թոֆիղը համոզված է, որ Մաշային Ահմադինեժադի կողմից ներկայացված ամենահավանական թեկնածուն է՝ Իրանի նախագահական ընտրությունների համար:
Հարկ է նշել, որ վերջին օրերի ընթացքում, Իրանի նախագահ Ահմադինեժադն աննախադեպ քայլով պաշտոնից ազատեց ԱԳ նախարար Մոթաքիին, Երիտասարդական ազգային կազմակերպության նախագահ՝ Մեհրդադ Բազարփաշին ու Մշակույթի նախարարության մամուլի բաժնի պետ՝ Մուհամադ Ալի Ռամինին: Վերջին երկուսը համարվում էին Ահմադինեժադի ամենամոտիկ դաշնակիցներից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը