Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով իտալական «Intesa Sanpaolo» բանկը հրաժարվել է Իրանի նավթաարդյունաբերական ոլորտում ներդնումներ կատարելուց: Հիշյալ բանկը իտալական վերջին բանկն է, որը սահմանված պատժամիջոցների պատճառով առկախում է իր բոլոր առևտրական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Փաստերի համաձայն` այս պահին միայն իտալական, իսպանական ու «Royal Dutch Shell» նավթային ընկերությունն են, որ Իրանից նավթամթերք են ստանում, և հավանական է, որ պատժամիջոցների խստացման արդյունքում նրանք էլ հրաժարվեն Իրանի հետ ունեցած իրենց առևտրային հարաբերություններից:
ԱՄՆ պետդեպարտամենտի տեղակալ Վիլյամ Բըրնզը, օրեր առաջ հայտարարել էր, որ Իրանը տնտեսական շրջափակման հետևանքով մոտ 60 միլիարդ դոլար վնաս է ստացել: Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները շարունակում են հերքել երկրի տնտեսության՝ շրջափակումների պատճառով վնասված լինելու մասին հայտարարությունները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment