Monday, August 15, 2011

Կանանց աշխատանքի ընդունելը բռնաբարությունների և առևանգումների քանակական աճի պատճառն է. իրանցի դատախազ


Իրանական ISNA գործակալության հաղորդմամբ, Իրանի Ալբորզ նահանգի գլխավոր դատախազ Շոջա Զողին, վերջին շրջանում բռնաբարությունների ու առևանգումների քանակական աճին անդրադառնալով, հայտարարել է. «Բռնաբարությունների ու առևանգումների թվի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեծ թվով երիտասարդներ միջքաղաքային ճանապարհներով երթևեկելով, չեն օգտվում հանրային տրանսպորտից և ավելորդ վստահություն ցուցաբերելու պատճառով ենթարկվում են բռնությունների: Մյուս կողմից՝ ընկերությունները, կանանց աշխատանքի ընդունելով, պատճառ են դառնում, որ կանայք ավելի շատ երթևեկեն քաղաքում, ինչը և հանցագործությունների թվի աճի պատճառ է դառնում»։
Հատկանշական է, որ վերջին ամիսներին մեծ թվով բռնաբարություններ են գրանցվել, իսկ իրանցի պաշտոնյաները ավելի շատ քննադատության են ենթարկել բռնությունների զոհ դարձած կանանց՝ նրանց հագուկապն ու շպարը հանցագործության շարժառիթ որակելով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը