Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի «Բասիջ» աշխարհազորայինների կազմակերպության հրամանատար Մուհամադ Ռեզա Նաղդին, դատապարտելով բրիտանական կառավարության կողմից ցուցարարներին գող ու ավազակ որակելը, հայտարարել է. «Ցավոք, դեռ շարունակվում են Մեծ Բրիտանիայի թագավորության բռնությունները ցուցարարների հանդեպ: Պարզ չէ, որ միլիոնավոր տեսախցիկների առկայությամբ ինչո՞ւ բրիտանական ոստիկանությունը դեռ չի կարողացել ձերբակալել գողերին ու ավազակներին: Եթե ՄԱԿ ԱԽ-ը հաստատի, Իրանի «Բասիջ» կազմակերպության «Աշուրա» և «Ալ Զահրա» ջոկատները պատրաստ են մեկնել Լոնդոն, Լիվերպուլ և Բիրմինգհեմ մարդու իրավունքների պաշտպանի դեր ստանձնելու նպատակով:
Իրանի առաջնորդ Իմամ Խամենեիի կանխատեսումներն այն մասին, որ իսլամական արթնության ալիքը շուտով Եվրոպա է հասնելու, ճիշտ եղավ, ինչպես ժամանակին Իմամ Խոմեյնին կանխատեսել էր Խորհրդային միության շուտափույթ փլուզումը»։
Հիշեցնենք, որ թեև Իրանի պաշտոնյաները դատապարտում են բրիտանական կառավարության կողմից ցուցարարներին գող ու ավազակ որակելը, Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո վերընտրված նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրում տեղի ունեցած ժողովրդական բողոքի ցույցերի ընթացքում իր ելույթներից մեկում ցուցարարներին մոլախոտ ու թափթփուկ էր անվանել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment