Իրանական Jahan News լրատվական կայքի հաղորդմամբ, Թեհրանի քաղխորհրդի հաստատումով, քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կվերանվանվի մարդու իրավունքի զոհված պաշտպան, ամերիկացի Ռաշել Քուրիի անունով:
23-ամյա Ռաշել Քուրին 8 տարի առաջ Գազայի հատվածում, ընդդիմանալով Իսրայելի իշխանությունների կողմից նախաձեռնած շինարարությանը, պաղեստինցի իրավազուրկ ժողովրդին պաշտպանելու ժամանակ զոհվել էր պաղեստինցիների բնակարանները ավերող իսրայելական բուլդոզերի հասցրած հարվածից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment