Իրանական Entekhab լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի պահպանողական շրջանակները հայտարարել են, որ մի շարք ռեֆորմիստ հոգևորականների, այդ թվում՝ Իրանի նախկին նախագահ Խաթամիին կարգալույծ անելու նախագիծը ծրագրվել է և ընթացքի մեջ է:
Կայքը հայտնում է, որ, հիշյալ նախագծի համաձայն, ռեֆորմիստ այն հոգևորականները, որոնք համագործակցել են դավադիրների հետ, կարգալույծ կարվեն:
Ըստ այդ նախագծի՝ կարգալուծման շեմին կանգնած հոգևորականներն են Իրանի նախկին նախագահ Խաթամին, Մաջիդ Անսարին, Ասադոլլահ Բայաթը, Մուհամադ Ալի Աբթահին, Մուսավի Լառին և Մուսավի Խոինիհան:
Իրանի հոգևորականների դատարանն ու մեղադրվող հոգևորականները դեռ չեն արձագանքել հրապարակված լուրին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment