Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը հայտարարել է, թե հավանական է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ժողովրդի դեմ ցուցաբերած բռնություններին ի պատասխան, փակվի: Բիղաշը նաև հավելել է, որ Իրանի խորհրդարանը լրջորեն հետապնդում է այդ խնդիրը:
Nasim Online-ը նաև ավելացնում է, որ Իրանի ԱԳ նախարարությունը իրանցիներին խորհուրդ է տվել չճանապարհորդել Մեծ Բրիտանիա, իսկ ճանապարհորդության անհրաժեշտության դեպքում փորձել չհայտնվել այն շրջաններում, որտեղ ժողովրդական ցույցեր են տեղի ունենում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment