Wednesday, August 10, 2011

«Իլհամ Ալիևին սև ճակատագիր է սպասում». Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ


Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Ադրբեջանում իսլամական հիջաբի օգտագործման արգելքներին, հայտարարել է. «Մեր հարևան և մուսուլման երկրներից մեկը, որի հետ դրական հարաբերություններ ունենք, բարեկամության սկզբունքները ոտնահարելով՝ Իսրայելի ձեռքերն իրենց երկրում ազատ են թողնում և այսօր իսլամական օրենքների կիրառման դեմ հրամանագիր են արձակում: Ես մեկ անգամ էլ էի զգուշացրել, որ Արանի (Ադրբեջանի պատմական անվանումն է-1in.am) ժողովրդի երակներում իրանական արյուն է հոսում, ու նրանց սրտերը բաբախում են իսլամի և Ղուրանի սիրով:

Հույս ունեմ, որ Իլհամ Ալիևը լուրջ ուշադրություն կդարձնի նմանօրինակ խնդիրներին, որոնք նրա իշխանության խարիսխն են։ Եթե ոչ՝ նրան սև ու մութ ճակատագիր է սպասում, քանի որ Արանի ժողովրդի զարթոնքը կանխել հնարավոր չի լինի»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը