Wednesday, August 10, 2011

Իսրայելը հնարավորութուն չունի ուղիղ ճակատում բախվել Իրանի հետ. The Sunday Times


Բրիտանական The Sunday Times պարբերականը, վկայակոչելով Իսրայելի անվտանգության մի պաշտոնյայի հայտարարությունը, որը բացահայտվել չի ցանկացել, հաղորդում է, որ Իսրայելի իշխանությունները Իրանին կիբերտարածքում հարվածելու կենտրոն են կյանքի կոչել:

Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ «Իսրայելը հիշյալ կենտրոնը կյանքի կոչելով՝ երկու նպատակ է հետապնդում. Նախ՝ կիբերտարածքում ոչնչացնել Իրանի միջուկային աշխատանքները, և երկրորդ՝ հարվածել Իրանի քաղաքացիական կառուցվածքին: Մենք հույս ունենք, երկու կետերին հարվածելով, Իրանի կիբերաշխարհը կաթվածահար անել»։

The Sunday Times-ի մեկնաբանի կարծիքով՝ այս ամենն ապացուցում են, որ Իսրայելը այլևս հնարավորություն չունի ուղիղ ճակատում բախվել Իրանի հետ, հետևաբար դիմել է կիբերգործողությունների:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը