Իրանական IRNA գործակալությունը հաղորդել է, որ իրանական Ջուլֆա քաղաքում ոստիկանները, ոգելից ըմպելիքների մաքսանենգության մեղադրանքով, ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացիների:
Գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի քաղաքացիներ Ա.Խ.-ն և Ս.Ղ.-ն, ավելի քան 90 շիշ ոգելից ըմպելիք տեղավորելով իրենց ավտոմեքենայի մեջ, փորձել են խմիչքն անցկացնել Իրան, որտեղ և ձերբակալվել են:
IRNA-ի մատուցմամբ՝ ձերբակալվածները դատապարտվել են 6 ամիս ազատազրկման, մտրակահարման ու մոտ 12 հազար դոլարին համարժեք դրամական տուգանքի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment