Իրանի ճանապարհային և տրանսպորտի նախարարության երկաթգծերի և ավտոճանապարհների կառուցման ու զարգացման վարչության ղեկավար Հուշանգ Փաքդելը իրանական «Լրագրողների ակումբ» պետական լրատվական գործակալության հետ զրույցում անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործընթացին՝ հայտարարել է. «Դժբախտաբար, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքները դեռ միակողմանի են: Իրանական կողմն ավարտել է երկաթգծի կառուցման նախնական ուսումնասիրական աշխատանքները, սակայն նույնիսկ մեկ ամիս անց հայաստանյան կողմից նախնական ուսումնասիրությունների հետ կապված ոչ մի տեղեկություն չենք ստացել:
Վերջին զեկույցի համաձայն, Ասիական բանկը պետք է 1.5 միլիոն դոլար տրամադրեր Հայաստանին երկաթգիծ կառուցելու նախնական ուսումնասիրություններն իրականացնելու համար, բայց մինչ օրս հայկական կողմը ոչ մի աշխատանք չի իրականացրել»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment