France Presse գործակալության հաղորդմամբ, ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատունը հայտնել է, որ մայիսի 1-ին այդ երկրում անհետացած Al-Jazeera հեռուստաընկերության լրագրող Դորոթի Փարվազին Սիրիայի իշխանությունները հանձնել են Իրանին:
ԱՄՆ-ում Սիրիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Դորոթի Փարվազը, որն ամերիկյան, իրանական և կանադական անցագրեր ունի, իր իրանական ժամկետանց անցագրով, զբոսաշրջիկի անվան տակ, մուտք է գործել Դամասկոս։ Դրանից 48 ժամ անց սիրիական անվտանգության ուժերը նրան հանձնել են իրանական կողմին:
Al-Jazeera հեռուստաընկերությունը հաղորդում է, որ իրենք Դորոթիի մասին տեղեկություններ ստանալու նպատակով մայիսի 2-ին դիմել են Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին։ Վերջինս հայտարարել է, որ Դորոթի Փարվազի մասին ոչ մի տեղեկություն չունի և կփորձի լրագրողի ճակատագրի մասին ինչ- որ բան ճշտել սիրիական կողմից:
39-ամյա Հոմա Դորոթի Փարվազը ծնվել է Իրանում, իրանցի հոր և ամերիկացի մոր զավակ է: Նա ապրել ու սովորել է Կանադայում, իսկ հետո փոխադրվել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգ: Դորոթի Փարվազը 2010-ից սկսել է աշխատել Al-Jazeera հեռուստաընկերությունում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment