UNESCO միջազգային կազմակերպությունը 2011-ի մամուլի ազատության Գիլերմո Կանոյի մրցանակը հանձնեց իրանցի քաղբանտարկյալ լրագրող Ահմադ Զեյդաբադիին:
Մրցանակաբաշխության ժյուրիի կազմի նախագահ Դիանա Սանգորը հայտարարել է. «Մամուլի ազատության մրցանակը հանձնվում է Ահմադ Զեյդաբադիին` ժողովրդավարության, մարդկային իրավունքների և համերաշխության հասնելու նպատակով մամուլի և խոսքի ազատության ոլորտում նրա ցուցաբերած բացառիկ քաջության, դիմադրողականության ու պատասխանատվության համար»։
Ահմադ Զեյդաբադին Իրանի նախագահական վերջին ընտրություններից մի քանի օր անց ձերբակալվել է անվտանգության ծառայությունների կողմից և մինչև օրս ազատազրկության մեջ է:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment