Իրանական Salam News լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի խորհրդարանի պատգամավոր Նադեր Ղազիփուրը ապրիլի 6-ի խորհրդարանական նիստի ընթացքում ունեցած ելույթում, կառավարության որոշ քայլերը խիստ նկատողությաբ է ենթարկել:
Ըստ պատգամավորի, «Որոշ տոնախմբություններ ու կառավարության պաշտոնյաների կասկածելու երթևեկություններն ապացուցում են, որ նրանք հեռացել են իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի վարդապետությունից: Մասոնական որոշ երանգներ է նկատվում կառավարության մեջ, որը չի համապատասխանում իսլամական օրենքներին: Բոլոր պաշտոնյաներն ու սրտացավ անհատները պիտի զգույշ լինեն, որ չշեղվեն Իմամ Խոմեյնիի սահմանած ուղղություններից: Այս պայմաններում, երբ Բահրեյնի, Եմենի, Պակիստանի ու Լիբիայի մուսուլմանները ոչնչացվում են, մենք ականատես ենք, որ կառավարությունը, հանրային հարստությունը մսխելով շքեղ տոնախմբություններ է ձեռնարկում: Մենք պիտի չլռենք ու փորձենք շտկել կառավարության մեջ տեղի ունեցողը:»
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment