Thursday, April 07, 2011

Հարիրին Իրանին մեղադրեց արաբական երկրների ներքին գործերին միջամտելու համար

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել է արաբական երկրների ներքին գործերին միջամտելու համար:
Բեյրութում կայացած Լիբանանի ու Սաուդյան Արաբիայի առևտրականների համաժողովի ընթացքում Հարիրին հայտարարել է. «Արաբական երկրները, Իրանի միջամտությունների պատճառով վնասներ են կրել քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում և այսուհետ նմանօրինակ միջամտություններն անընդունելի են»:
Սաադ Հարիրին, որը խորհրդարանում «Հիզբոլլահի» պատգամավորների հրաժարականից հետո կորցրեց երկրի վարչապետի պաշտոնը, Իրանի միջամտությունները արաբական երկրների համար լուրջ խոչընդոտ է համարել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը