Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Բահրեյնի մի շարք շիա ցուցարարներ, որոնք նաև իրենց Այաթոլլահ Խամենեիի հետևորդներն են անվանել, օգնության հայցով դիմել են Իրանի առաջնորդին:
Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին ուղղված նրանց նամակում նշված է. «Մենք` Բահրեյնի մի շարք շիա մուսուլմաններից ենք, որ հետևում ենք ձեր ցուցումներին ու ուսմունքին: Այս պահին մենք ցանկանում ենք Ալ Խալիֆեի իշխանության բռնությունների մասին գանգատվել ձեզ մոտ: Մեր վրա գործադրվող ճնշումներն ահավոր ծանր են, ու արդեն մեր հարազատներին են մեր աչքի առջև սպանում, և ոչ ոք մեզ չի աջակցում: Մենք ձեզնից խնդրում ենք, որ այս պահին մեզ համար աղոթեն, որովհետև հավատացած ենք, որ այդ աղոթքները կիրականանան:
Հատկանշական է, որ օրեր առաջ Բահրեյնի շիա ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, դիմելով Իրանի իշխանություններին, պահանջել էր չմիջամտել Բահրեյնի ներքին գործերին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment