ԱՄՆ պետքարտուղարի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով օգնական Մայքլ Փոսները, «Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հետ ունեցած զրույցում անդրադառնալով տարածաշրջանի փոփոխություններին և Իրավի վրա դրանց ունեցած ազդեցությանը, հայտարարել է. «Իմ համոզմամբ, տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները դանդաղորեն ազդելու են Իրանի վրա, որովհետև Իրանի ժողովուրդը հեռուստատեսությամբ և ինտերնետի միջոցով ականատես է Թունիսում, Եգիպտոսում և տարածաշրջանի այլ երկրներում կատարվող փոփոխություններին և, բնականաբար, մտածելու է, թե իրենց երկրի հերթն էլ պիտի հասնի: Իրանը ներկայումս շատ խավար ժամանակաշրջան է ապրում, և ռեֆորմների ու բռնության նվազման ոչ մի նշան չի երևում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment