Thursday, April 07, 2011

Բահրեյնը Իրանի քարոզչությունները կանխելու և հակազդելու նպատակով ստեղծել է «Արաբական ծոց» հեռուստաալիքը

Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, Բահրեյնի իշխանությունները, Իրանի միջազգային հեռուստաալիքների քարոզչությունը կանխելու և դրանց հակազդելու նպատակով, ստեղծել են «Արաբական ծոց» (Arabian Gulf Channel) արբանյակային հեռուստաալիքը:
Նախ պետք է հիշեցնել, որ հիշյալ հեռուստաալիքի անունը խիստ վիճարկելի է և ապագայում ավելի է սրելու Իրանի ու Բահրեյնի հարաբերությունները այն պատճառով, որ Իրանը, հիմնվելով պատմական փաստերին, շեշտում է «Պարսից ծոց» (Persian Gulf) անվանումը ու ոչ մի կերպ չի հանդուրժում այն երկրներին ու անհատներին, որոնք փորձում են այն անվանել «Արաբական ծոց»:
Կայքի փոխանցմամբ, «Արաբական ծոց» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է բահրեյնցի մի շարք առևտրականների միջոցներով և նպատակ ունի չեզոքացնել իրանական Al Alam հեռուստաընկերության քարոզչությունը: Հեռուստաընկերության ղեկավարների մատուցմամբ, հիշյալ հեռուստաալիքի պատրաստած հաղորդումները հեռարձակվելու են տարածաշրջանի արաբական երկրների համար և գործելու են որպես իրանական հեռուստաալիքների քարոզչությունը չեզոքացնելու պաշտպանական վահան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը