Իրանական Azadi News լրատվական կայք փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մերձավորներից մեկը հայտնել է, որ նախագահի եղբայրը՝ Դավուդ Ահմադինեժադը դիմել է թուղթ ու գիր անողների օգնությանը նախագահի շրջապատի կախարդանքներն ու մոգությունները խափանելու համար:
Կայքի փոխանցմամբ, օրեր առաջ, երբ նախագահի եղբայրը գտնվել է Ահմադինեժադի տանը, նախագահը նկատել է իր եղբոր բացակայությունը ու նրան փնտրելով, գտել է տան ծաղկամանի մեջ ինչ-որ իր թաղելու ժամանակ: Երբ հետաքրքրվել է, թե դա ինչ է, գտել է, որ դա թուղթ ու գիր անող մի կախարդի կողմից պատրաստված աղոթք է, ու երբ իր եղբորից բացատրություն է պահանջել, նա էլ ճարահատված խոստովանել է, որ դա նախագահին ու նրա շրջապատին կախարդանքներից ազատելու աղոթք է:
Մահմուդ Ահմադինեժադը զայրանալով իր եղբորը հորդորել է հեռու մնալ սնահավատներից ու փորձել առաջնորդվել իսլամական հավատքով:
Հարկ է նշել, որ նախագահի եղբայրը համարվում է նախագահական գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի խիստ քննադատներից ու համոզված է, որ նա նախագահին թուղթ ու գիր անելով փորձում է նրան տանել իր ցանկությունների ուղղությամբ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment