Monday, April 11, 2011

Իրանը փորձում է շահարկել տարածաշրջանի իրադարձությունները

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությունը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, թե Իրանն ու «Ալ-Քաիդան» փորձում են շահարկել տարածաշրջանի իրադարձությունները և այդտեղ տարածել իրենց ազդեցությունը:

Ռոբերտ Գեյթսը Բաղդադում գտնվող ամերիկյան զորանոցում ունեցած ելույթում, անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններին, մտահոգություն է հայտնել Իրանի և «Ալ-Քաիդա»-ի միջամտությունների առնչությամբ:

Գեյթսը հայտարարել է. «Այս պահին Իրանի և «Ալ-Քաիդա»-ի համար տարածաշրջանում իրենց ազդեցությունը ծավալելու հարմար իրավիճակ է ստեղծվել: Մենք ապացույցներ ունենք, որ իրանցիները փորձում են Բահրեյնի իրադարձությունները շահարկել իրենց օգտին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը