Իրանական Mehr գործակալությունը հաղորդել է, որ այսօր առավոտյան Իրանի Ղոմ քաղաքի մոտակայքում անհայտ պատճառներով պայթել են Իրանի երեք հիմնական գազատար խողովակները:
Պայթեցված խողովակները Իրանի հարավային շրջաններից բնական գազը փոխադրում էին հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններ:
Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալը Mehr գործակալությանը հայտնել է, որ հիշյալ պայթյունների պատճառները տեխնիկական չեն, և դրանք բացահայտելու համար արդեն մի քանի մարմիններ հետաքննություն են իրականացնում:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», փետրվարի 14-ին Ղոմ քաղաքի «Ֆորդո» ատոմակայանի մոտակայքում նմանօրինակ կասկածելի պայթյուն էր տեղի ունեցել, որը սարսափեցրել էր քաղաքի բնակիչներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment