Monday, April 11, 2011

Իրանում բացահայտվել է ցենտրիֆուգների պահեստամասեր պատրաստող մի գաղտնի կենտրոն

CNN հեռուստաընկերության հաղորդմամբ, Իրանի իշխանությունների զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբակցության խոսնակ Ալի Ռեզա Ջաֆարզադեն հայտարարել է, որ իրենց կազմակերպության խուզարկուներին հաջողվել է բացահայտել արդյունաբերական գաղտնի մի կենտրոն, որտեղ պատրաստվում են ատոմակայաններում օգտագործվող ցենտրիֆուգների պահեստամասեր:
Խոսնակի մատուցմամբ, Թեհրանի մերձակա Քարաջ քաղաքում գտնվող «Թաբա» արդյունաբերական կենտրոնը 4.5 տարի է՝ ցենտրիֆուգների պահեստամասեր է արտադրում իրանական ատոմակայանների համար: Հիշյալ կենտրոնը 100 հազար ցենտրիֆուգների համար արդեն պահեստամասեր է պատրաստել:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Մուջահեդին» խմբակցությունը միջուկային մի քանի կենտրոն է բացահայտել Իրանում, ինչը հաստատվել է միջազգային կենտրոնների կողմից:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը