Իրանական Asr Iran լրատվական կայքի հաղորդմամբ, ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, Վաշինգտոնի «Ջոն Հոփքինս» ինստիտուտում ունեցած իր ելույթի ընթացքում անդրադառնալով Իրանի հարցերին, հայտարարել է. «Եթե Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները արդյունավետ չլինեն, կամ նախագահը համարի, որ դրանք անարդյունք են, օրակարգում պետք է դրվեն ռազմական գոծողությունները»։
Շարունակելով իր խոսքը՝ սենատորը, նշելով Իրանի միջուկային հարցերում ՌԴ ու Չինաստանի մեղմ մոտեցումը և դիմելով Չինաստանի իշխանություններին, ասել է. «Դուք Իրանի բենզինի մոտ 1/3-ն եք ապահովում և պետք է դադարեցնեք այդ գործընթացքը»։
Հարկ է ավելացնել, որ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդել երկրի վրա, և իրենք շարունակում են ընթանալ իրենց որդեգրած ուղով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment