Monday, April 11, 2011

Հարիրիի դիրքորոշումը այն դիմակն է, որը ցանկանում են դնել տարածաշրջանի ժողովրդական շարժումների դեմքին. Հասան Նասրալլահ

«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութում կայացած Լիբանան-Սաուդյան Արաբիա առևտրական համագումարի ընթացքում, Իրանին մեղադրել էր արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ: Նրա հայտարարությամբ, Իրանի միջամտությունների արդյունքում արաբական երկրները վնասներ են կրել քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում, որն ընդունելի չէ:
«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցության առաջնորդ Հասան Նասրալլահը, անդրադառնալով Սաադ Հարիրիի հայտարարությանը, ասել է. «Սաադ Հարիրիի որդեգրած դիրքորոշումը` տարածաշրջանում հենց ամերիկացիների որդեգրած դիրքորոշումն է, որի միջոցով փորձում են ապակայունացնել տարածաշրջանը ու արաբական երկրների միջև անհամաձայնություն սերմանել: Հարիրիի դիրքորոշումը այն դիմակն է, որը ցանկանում են դնել տարածաշրջանի ժողովրդական շարժումների դեմքին, որոնք փորձում են դուրս գալ ԱՄՆ տիրակալության լծից:»

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը