«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Արգենտինայի իշխանությունները, իսրայելական կողմի պահանջին ի պատասխան, հայտարարել են, որ շարունակելու են զբաղվել Իսրայելի դեսպանատան ու հրեական կենտրոնի պայթեցման (ԱՄԻԱ) հետաքննություններով:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», արգենտինական Perfil օրաթերթը օրեր առաջ հրապարակել էր մի փաստաթուղթ, որի համաձայն, Արգենտինայի ԱԳ նախարարությունը Սիրիայի նախագահի միջոցով պատգամ է հղել Իրանի ԱԳ նախարարին և հայտարարել, որ Արգենտինայի իշխանությունները մտադիր են հրաժարվել ԱՄԻԱ-ի գործից ու տնտեսական դրական հարաբերություններ հաստատելել Իրանի հետ:
Իսկ Իսրայելի իշխանությունները հիշյալ բացահայտումից հետո Արգենտինայի իշխանություններից բացատրություն էին պահանջել: Եվ արդեն երկու օր անց Արգենտինայի կառավարությունը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ԱՄԻԱ-ի գործով:
1990 և 1994 թվականներին Արգենտինայի մայրաքաղաքում պայթեցվել էին Իսրայելի դեսպանատունն ու հրեական կենտրոնը: Իսրայելի իշխանությունները այդ գործում մեղադրում են Իրանի իշխանությանը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment