Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամադ Ալ Սաբահի հետ:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների խնդիրը:
Սալեհին իր գործընկերոջը հայտնել է. «Իրանի համար այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը հիմնական քաղաքականություն է: Մենք միշտ կարևոր ենք համարել տարածաշրջանի, մասնավորապես մեր եղբայր հարևան Քուվեյթի անվտանգությունն ու կայունությունը:
Քուվեյթի դատարանի կողմից Իրանին ուղղված մեղադրանքները մեր հարաբերությունները խզել ցանկացող թշնամիների գործն են: Երբ Իրաքը գրավեց Քուվեյթի տարածքը, Իրանի իշխանություններն ու ժողովուրդը ոչ մի ջանք չխնայեցին Քուվեյթի ժողովրդին օգնելու համար»:
Ըստ գործակալության՝ երկու կողմերը զրույցի ավարտին համաձայնություն են հայտնել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու հարցի շուրջ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment