«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամադ Ալ Սաբահը կրկին Իրանին մեղադրել է Քուվեյթում լրտեսական ցանց ստեղծելու համար: Նա նաև նշել է, որ Քուվեյթի իշխանությունները իրանցի երեք դիվանագետի արտաքսել են երկրից:
Ալ Սաբահին ասել է. «Քուվեյթը իր հարևանի՝ Իրանի հանդեպ միայն բարի մտադրություններ ունի, բայց տեսնում ենք հակառակը՝ Իրանի պահակազորը մեր երկրում լրտեսական ցանց է ստեղծում, որը վտանգում է Քուվեյթի անվտանգությանը»:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Քուվեյթի իշխանությունները հայտարարել են, որ երկրում բացահայտել են իրանական լրտեսական մի ցանց, որը փորձում էր Քուվեյթի բանակի և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ուժերի մասին տեղեկություններ փոխանցել Իրանի պահակազորին: Քուվեյթը այդ գործում մեղադրվող երկու իրանցիներին մահապատժի է դատապարտել: Այդ իսկ պատճառով Քուվեյթի ԱԳ նախարարությունը Իրանից հետ է կանչել իր դեսպանին:
Հատկանշական է, որ վերը նշված հայտարարությունը արվել է դեռ Քուվեյթի կառավարության ներկայացրած հրաժարականից առաջ: Քուվեյթի կառավարությունը մարտի 31-ին ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment