Իրանական Mizan Khabar լրատվական կայքը հաղորդում է, որ Թեհրանի քաղաքապետարանը անվտանգության ծառայությունների պահանջով քաղաքից հավաքել է երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի լուսանկարով ու պատգամով բոլոր գովազդային վահանակները:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի առաջնորդը իրանական նոր տարին անվանել էր «Տնտեսական ջիհադի» տարի: Հետևաբար Թեհրանի քաղաքապետարանը այդ բովանդակությամբ տասնյակ գովազդային վահանակներ էր տեղադրել քաղաքում, որոնք մի քանի օր անց հավաքվել են անվտանգության ծառայությունների պահանջով:
Mizan Khabar-ի մատուցմամբ, երկրի առաջնորդի պատգամը զայրացրել է քաղաքացիներին, երբ կառավարության տնտեսական նոր նախագծերի արդյունքում երկրում գնաճ է արձանագրվել: Կայքը ավելացրել է, որ քաղաքի տարբեր վայրերում քաղաքացիները կանաչ ներկ են թափել հիշյալ գովազդային վահանակների վրա:
Հիշեցնենք, որ կանաչ գույնը խորհրդանշում է Իրանի ռեֆորմիստական շարժման որդեգրած պայքարը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment