BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովը կրկին դատապարտեց Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի զինված ուժերի ներխուժումը Բահրեյն և նրանց զգուշացրեց այդ քայլի հետագա հետևանքների մասին:
Հիշյալ հանձնաժողովը իր հրապարակած հայտարարության մեջ Բահրեյնում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի զինված ուժերի ներկայությունը որակել է որպես Բահրեյնի տարածքի գրավում և նմանեցրել Իրաքի կողմից Քուվեյթը գրավելուն:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment